ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015

“Երկփեղկված կյանք-լուսանկարը՝ միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթող Լուսինե Թորոսյանի:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
Օզոնային շերտը բնական մի վահան է, որը պաշտպանում է մեզ ՈՒՄ վնասակար ճառագայթներից
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Առողջ մթնոլորտն է մեր երազած ապագան
Այժմ աերոզոլներում օգտագործվում են օզոնաանվտանգ ածխաջրածնային մղիչ նյութեր

Նախկինում աերոզոլներում որպես մղիչ նյութ էին օգտագործվում ՔՖԱ-ները

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված տոնակատարություններ, Երևան, սեպտեմբեր, 2012թ.
Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը, Երևան, սեպտեմբեր 2014թ.
Մեկնարկել է <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագիրը - See more at: http://www.mnp.am/?aid=5006#sthash.rIzBUQBy.dpu

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը:

Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով:

Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, Ա. Խաչատրյանի և Ս. Գրիգորյանի, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից ժամանած սառնարանային մասնագետներին է ներկայացրել օզոնաքայքայիչ և օզոնաանվտանգ նյութերի կիրառման ոլորտները, ամենատարածված օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերը, օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի նկատմամբ Մոնրեալի արձանագրության 5-րդ հոդվածի երկրներում առկա պահանջարկը, սառնարանային և օդորակման սպասարկման ոլորտներում օզոնաանվտանգ նյութերի օգտագործման մասին տվյալների հավաքագրման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում առկա խնդիրները և այլ ոլորտային հարցեր:

Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամների և մասնագետների միջև շարունակական ակտիվ համագործակցության և տվյալների փոխանակման, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա տեղեկատվական բազա ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

- See more at: http://www.mnp.am/?aid=5006#sthash.rIzBUQBy.dpufՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ » ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒ

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2017

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14  Այց Հայաստանի բնության պետական թանգարան

2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը տեղի ունեցավ միջոցառումների շարք՝ նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան (օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ): Առաջին միջոցառումը կազմակերպվել էր 2017 թվականիի մարտի 25-ից մայիսի 20-ը ընթացող «Օզոնային շերտի դերը շրջակա միջավայրում» խորագրով նկարչական մրցույթի 14 մասնակիցների համար: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչը Անահիտ Սիմոնյանը և Օզոնի ազգային կենտրոնի թիմը ողջունեցին «Արեգնազան» կրթահամալիրի և Գասպարյան Արտ ստուդիայի սաներին և  իրենց ծնողներին Հայաստանի բնության պետական թանգարանում և ներկայացրեցին օրվա խորհուրդը, օզոնային շերտի պահպանության կարևորությունը և այլ հիմնախնդիրները: Դրան հաջորդեց երեխաների աշխատանքները պատկերող շապիկների և տեղեկատվական գրքույկների հանձնման արարողությունը, որից հետո, որպես միջոցառման ամփոփում, կազմակերպվեց շրջայց թանգարանով:


 

 

 

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15 Կլոր սեղան և էկոկրթական դասընթաց Ստեփանավանի դենդրոպարկում

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ Ստեփանավանի դենդրոպարկում: Ավանդույթի համաձայն, մեկնարկը տրվեց  «Բնապահպանական հիմնահարցերը Հայաստանում» աշխատանքային խորագիր կրող կլոր սեղանի քննարկումներով, որին մասնակցում էին բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողներ, ՀՀ բնապահպանության նախարարության և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:  Օզոնի ազգային կենտրոնի ղեկավար Լիանա Ղահրամանյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց կլոր սեղանի քննարկման նպատակները, ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը և բոլոր մասնակիցներին մաղթեց արդյունավետ քննարկումներ: Ազգային համակարգողներից յուրաքանչյուրը ներկայացրեց Հայաստանում իրականացված և ընթացքի մեջ գտնվող քայլերը, ինչպես նաև ապագա ծրագրերը՝ փորձելով գտնել տարբեր բնապահպանական կոնվենցիաների միջև համագործակցության հնարավորությունները:  

Կլոր սեղանին հաջորդեց հարակից համայնքներից շուրջ 120 երեխայի համար նախատեսված էկոկրթական դասընթացը՝ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Դասընթացի շրջանակներում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունը ՈՒՄ ճառագայթներից, օզոնն ու ջրային ռեսուրսները, օզոնն ու կլիմայական փոփոխությունները, օզոնն ու կենսաբազմազանությունը,և տեղանքին բնորոշ բուսատեսակների կյանքը:

Դասընթացին զուգահեռ գործում էր ևս մի հարթակ, որտեղ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ի սաները բաց երկնքի տակ նկարում էին և կատարում ազգային երգեր:

Միջոցառումը լուսաբանվել է Հանրային ռադիոյի և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կողմից:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16 Գրաֆիտի նկարչություն և  մամլո ասուլիս, Երևան

Միջոցառումների շարքը՝ նվիրված օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան եզրափակվեց սեպտեմբերի 16-ին, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնած մամլո ասուլիսով, որը տեղի ունեցավ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալությունում՝ (https://armenpress.am/eng/news/905558/armenia-overfulfills-its-commitments-on-preservation-of-ozone-layer.html) ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մամլո ասուլիսին առաջինը ելույթ ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Լիանա Ղահրամանյանը, ով  կարևորեց օզոնային շերտի պահպանությանն ուղղված համամարդկային ջանքերը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը,  ներկայացրեց 2017 թվականին Օզոնի ազգային կենտրոնի կողմից պատրաստած «Օզոնային շերտի չափումները Հայաստանում» տեսաֆիլմը, ինչպես նաև  հայտնեց սառեցման և օդորակման համակարգերի մասնագետների համար նախատեսված բջջային հավելվածի հայերեն տարբերակի թողարկման մասին, ինչը Հայաստանի Հանրապետության, OzonAction-ի և ՄԱԿ-ի Շրջակա  միջավայրի ծրագրի համագործակցության հիանալի օրինակ է:  Նա նաև ուրախությամբ նշեց,որ ՄԱԶԾ Ուզբեկիստանի կողմից կազմակերպած լուսանկարչական մրցույթում, որը կրում էր «Օզոնային շերտը և ես» խորագիրը, Հայաստանը ներկայացնող Լուսինե Թորոսյանի աշխատանքը զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը: Այնուհետ հիդրոմետ ծառայության ներկայացուցիչը մեկնաբանեց ներկայացված տեսաֆիլմը և շարունակեց ավելի մանրամասն խոսել Հայաստանում օզոնաչափական կայանի գործունեության  մասին: Մամլո ասուլիսը եզրափակվեց ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչի՝ մարդու աջռողջության վրա ՈՒՄ ճառագայթների ազդեցության մասին ելույթով:


 

Մամլո ասուլիսը լուսաբանվել է «Հ2», «Շանթ», «Կենտրոն» և «ԱՐ» (https://www.youtube.com/watch?v=iI0FXitJ_54) հեռուստաընկերությունների, ինչպես նաև Panorama.am (https://www.panorama.am/am/news/2017/09/16/%D5%B4%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B4%D5%A1-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF/1835728),

168.am(https://168.am/2017/09/16/843739.html ) և Past.am (https://past.agency/?p=173923&l=am) լրատվական կայքերի կողմից:

 

Օրվա երկրորդ հատվածում կազմակերպվել էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ գրաֆիտի նկարչություն Երևանի N91 մանկապարտեզի տարածքում: Ուսանողներից յուրաքանչյուրը փորձեց կատարած աշխատանքի միջոցով պատկերել իր տեսլականը օզոնային շերտի քայքայման հիմնախնդրի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

 

 

 

 

ՄԱԶԾ ՈՒզբեկիստանը, ազգային և միջազգային գործընկերների հետ համատեղ, հայտարարում է միջազգային լուսանկարչական մրցույթ՝ նվիրված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը, որը կընթանա 2017թ-ի հուլիսի 10-ից մինչ սեպտեմբերի 11-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝www.envcontest.uz

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ


Տոնը հաստատվել է 2009թ.-ի ապրիլի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում և նշվում է ամեն տարի սկսած՝ 2010 թ.-ից:  Ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ) հանդես են եկել որպես համահեղինակներ: Ամեն տարի այդ օրն աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրները: Տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, մեծ քաղաքների փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում, տարածքների մաքրում, ծառատունկ և այլն:

 2017թ-ի ապրիլի 22 –ին, ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանի հետ համատեղ <<Դիլիջան >> ազգային պարկում իրականացրեցին միջոցառում՝ նվիրված Երկրի միջազագային օրվան, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երից շուրջ 50 ուսանողներ-բնապահպաններ, ինչպես նաև մի քանի դպրոցների աշակերտներ և մանկավարժեր: Միջոցառումը սկսվեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանի ելույթով, ով ողջունեց բոլոր մասնակիցներին և ներկայացրեց օրվա խորհուրդը: Հանդիպումը շարունակվեց ՀՀ  բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ էկոկրթական դասընթացով, որի շրջանակներում հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունը ՈՒՄ ճառագայթներից, ջրային ռեսուրսները, կենսաբազմազանությունը և այլն: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները որպես նվեր ստացան տեղեկատվական գրքույկներ: Հանդիպումը եզրափակվեց Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի ելույթով՝ նվիրված  «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ» խորագրով մեկ այլ միջոցառման աշխատանքների ամփոփմանը, որին  ևս մասնակցել էին ներկա գտնվող ուսանողները, և հավաստագրերի և   հուշանվերների  հանձնման  արարողությունով:

 


 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՕԶՈՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2017 թվականի փետրվարի 13-14-ին Ծաղկաձոր քաղաքում կայացավ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին 2016 թվականին օզոնային շերտի պահպանության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես` Կիգալյան ուղղման ընդունումը, Օզոնի ազգային կենտրոնի կատարված աշխատանքները, ինչպես նաև 2017 թվականի աշխատանքային ծրագիրը:

Օրվա երկրորդ կեսը նվիրված էր թիմային աշխատանքներ իրականացնելու հմտությունների կատարելագործմանը, ինչը նպաստում է թիմային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Այս նպատակով հրավիրված «2mindS» ընկերության մասնագետները մի շարք խաղային-հոգեբանական վարժությունների միջոցով թիմին հաղորդեցին միասնականության գաղափարի, աշխատանքների ճիշտ և հավասարակշռված բաժանման կարևորությունն ու անհրաժեշտությունը, միասնականությամբ և միակամությամբ թիրախային խնդիրների լուծման արդյունավետությունը, ինչը դրական և ոգևորիչ գնահատականի արժանացավ թիմի բոլոր անդամների կողմից:

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

 

2016թ.-ի նոյեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը այցելեց Երևանի N162 մանկապարտեզ`սաների հետ իրազեկման դասընթաց անցկացնելու նպատակով: Փոքրիկներին նյութն ավելի մատչելի ներկայացնելու համար օգնության էին եկել ծաղրածուները, ովքեր տարբեր խաղերի, հարցուպատասխանների միջոցով երեխաներին պատմեցին արևի բարերար ազդեցության , ջերմության անհրաժեշտության մասին, ինչպես նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցության մասին: Ծաղրածուները պատկերավոր ցուցադրեցին արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու բոլոր միջոցները,որում նրանց օգնեցին Երևանի N 174 դպրոցի 6-ի Ա դասարանի սաները:  Տեսական մասից հետո երեխաների խնդրեցին թղթերի վրա պատկերել այն ամենն ինչ սովորեցին դասի ընթացքում: Միջոցառման ավարտին մասնակցող բոլոր 130 երեխաներին բաժանվեցին տեղեկատվական գունավորման գրքույկներ:

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ » ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ


2016թ-ի սեպտեմբերի 16-17-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը,  որն այս տարի կրում էր <<Վերականգնենք օզոնն ու կլիման միահամուռ ջանքերով>> խորագիրը: Միջոցառումները կազմակերպել էր ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:Մեկնարկը տրվեց «Բնապահպանական հիմնահարցերը Հայաստանում» աշխատանքային խորագիր կրող կլոր սեղանի քննարկումներով, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը, փոխնախարար Խ. Հակոբյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,դեսպան Արգո Ավակովը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված բնապահպանական բոլոր կոնվենցիաների ազգային համակարգողները:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունելով հյուրերին` կարևորել է օզոնային շերտի պահպանությանն ուղղված համամարդկային ջանքերը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը և արդյունավետ աշխատանքային քննարկում է մաղթել կլոր սեղանի բոլոր մասնակիցներին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,դեսպան Արգո Ավակովը: Նա կարևորել է միջոցառումների շրջանակում անցկացվող էկոկրթական դասընթացները: Ըստ դեսպանի՝ նման դասընթացները մատաղ սերնդի մոտ սերմանում են պատասխանատվության զգացում հայրենի բնության հանդեպ:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը կարևորել է օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված քայլերը և ներկայացրել ՄԱԶԿ-ի աջակցությամբ այս ուղղությամբ իրականացվող քայլերը:

Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը կլոր սեղանի մասնակիցներին է ներկայացրել օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված գործողությունները և առաջիկա անելիքները:

Կլոր սեղանին հաջորդեց էկոկրթական դասընթաացը ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Դասընթացներն անցկացվեցին երկու փուլով`սեպտեմբերի 16-ին առաջին խմբի երեխաների և մանկավարժների հետ և սեպտեմբերի 17-ին երկրորդ խմբի հետ: Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցում էին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից համայնքներից մոտ 200 դպրոցական: Նախաձեռնած դասընթացների նպատակն էր բարձրացնել երեխաների`բնության մասին ունեցած գիտելիքների մակարդակը, ինչը կօգնի նրան պահպանել օզոնային շերտը, հենց իրենց պաշտպանել արևի վնասակար ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթներից, ինչպես նաև պահպանել էնդեմիկ կենդանիներին և բուսատեսակները: Դասընթացների ընթացքում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունը ՈՒՄ ճառագայթներից, օզոնն ու ջրային ռեսուրսները, օզոնն ու կլիմայական փոփոխությունները, օզոնն ու կենսաբազմազանությունը:Միջոցառմանը մասնակցած բոլոր երեխաներին և մանկավարժներին առաջարկվեց քաղցր հյուրասիրություն, ինչպես նաև տրամադրվեցին գրենական պիտույքներ:

Դասընթացին զուգահեռ գործում էր ևս մի հարթակ, որտեղ արգելոցի հարակից Վեդի քաղաքի արվեստի դպրոցի սաները բաց երկնքի տակ աշխատում էին և օրվա ավարտին ներկայացրեցին բնապահպանական թեմայով իրենց ստեղծագործությունները:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տպագրվող «911- Արտակարգ թերթ» շաբաթաթերթում (N 34(634), 16-22.09.2016) հրապարակվել է Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանի հետ «Հակաճառագայթային մեր միակ վահանը» խորագրով հարցազրույցը:

Միջոցառումների շարքը` նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան , շարունակվեց նաև սեպտեմբերի 30-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանի աշխատակիցների հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

- Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները

- ԵԱՏՄ-ն և Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված հետևանքները

- Օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ) և ՕՔՆ պարունակող սարքավորումների ԵԱՏՄ-ի մաքսային տարածք ներմուծման և մաքսային տարածքից արտահանման նոր ընթացակարգը

- Օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ) և ՕՔՆ պարունակող սարքավորումների տեղափոխումը ԵԱՏՄ-ի մաքսային տարածքով

- Վերջին օրենդրական փոփոխությունները, մասնավորապես «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության N591-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները: 

 

 

ՕԶՈՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-րդ ԵՎ 8-րդ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

2016 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենդաբանական այգում տեղի ունեցավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից համատեղ կազմակերպված «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը: Միջոցառման շրջանակներում ամփոփվեցին Համահայկական 7-րդ և 8-րդ նկարչական մրցույթների արդյունքները:

ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը շնորհել է հատուկ մրցանակ փոքրիկ Մարտին Սարգսյանին, ում աշխատանքը՝ «Պահպանենք օզոնային շերտը, քանի որ այն պաշտպանում է քեզ» անվանակարգում, ընտրվել է լավագույնը:   

                          

Մարտինի աշխատանքը համապարփակ կերպով ներկայացնում է օզոնային շերտի` կյանքը Երկիր մոլորակի վրա ապահովելու կարևորագույն դերը:

                                                                                                     

                                                                                                     

                                                                                                     

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2016 թվականի հուլիսի 13-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացավ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ)  ճառագայթներից պաշտպանվելու տեղեկատվական գունավորման գրքույկի և պաստառի շնորհանդեսը:

ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների կողմից իրականացվեց արևի (ՈՒՄ) ճառագայթներից պաշտպանվելու իրազեկման միջոցառում երեխաների և նրանց ծնողների համար: Միջոցառումն ուղեկցվում էր երեխաների համար նախատեսված ուրախ ժամանցային և ուսուցողական խաղերով: 

ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ մշակած և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում տպագրված «Արև, արև, եկ, եկ…» գունավորման գրքույկը (տպաքանակը`11 000 հատ) նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Գրքույկը պատմում է երեխաներին արևի օգտակար և վնասակար կողմերի մասին և սովորեցնում արևի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու կանոնները: Պաստառը հիշեցնում է ծնողներին արևի (ՈՒՄ) ճառագայթների վնասակար ազդեցության մասին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ`գունավորման գրքույկները և տեղեկատվական պաստառները տրամադրվել են  Երևանի և մարզերի տեղամասային մանկական պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին` այցելուներին պատշաճ կերպով իրազեկելու նպատակով:


 

                                  

                                   

 

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ/ՀՔՖԱ-ների/  ՓՈԽԱՐԻՆՄԱՆ  2-րդ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ   ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ 


2016թ-ի հուլիսի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել էր «Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով շահագրգիռ կողմերի երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ոլորտին առնչվող գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ձեռներեցներ և փորձագետներ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է հանդիպման նպատակները, կարևորել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը ծրագրի փաստաթուղթը ավարտուն տեսքի բերելու հարցում և ներկայացրել այն` 2016թ-ի նոյեմբերին Գործադիր կոմիտեի 77-րդ նիստին  ներկայացնելու մտադրությունների մասին:  ՄԱԿ-ի Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարևորելով միջոցառումը, տեղեկացրել է, որ Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի շնորհիվ  նախատեսվում է մինչև 2020թ. Հայաստանի Հանրապետությունում նվազեցնել այդ նյութերի կիրառումը 35 տոկոսով:  ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի Տարածաշրջանային ցանցի համակարգող Հալվարտ Կոպպենը «Skype» կապի միջոցով  ներկայացրեց «ՕզոնԷքշն»-ի գործունեությունը և դրա` ՀՔՖԱ-ների  ծրագրում ներգրավվածությունը: Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրեց ՀՔՖԱ-ների փոխարինման 2-րդ փուլի ծրագրի բաղադրիչ մասերը և դրանց հիմնական ներդրումային և ոչ ներդրումային գործողությունները:


Հանդպումն ընթացավ շահագրգիռ կողմերի ակտիվ քննարկումներով և մտքերի փոխանակումներով: Հանդիպումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ականատես լինել նախարարությանը պատկանող սառնարաններից մեկի օզոնաանվտագ եղանակով վերանորոգման գործընթացին: Վերանորոգումն իրականացվել էր «Սառնարանային ասոցիացիա»-ի անդամներից մեկի` «Այսքուլ» ՍՊԸ-ի կողմից, որը նաև ՀՔՖԱ-ի փոխարինման առաջին փուլի շահառուներից էր: 

 

ԴԱՍԸՆԹԱՑ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

2016թ.-ի մայիսի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության  Օզոնի ազգային կենտրոնը <<ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում>> ծրագրի շրջանակներում իրականացրեց <<Սառնարանային տեխնիկայի սպասարկման լավագույն փորձ>> թեմայով դասընթաց սառնարանային ոլորտի մասնագետների համար: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ողջունեց բոլոր  մասնակիցներին, նշեց սառնարանային մասնագետների` պարբերաբար վերապատրաստվելու կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց բնապահպանության նախարարության գործառույթներն ու առկա հիմնախնդիրները: Դասընթացը վարում էին Օզոնի ազգային կետրոնի փորձագետները, որին մասնակցում էին սառնարանային տեխնիկա սպասարկող 21մասնագետ: Դասի տեսական մասին հաջորդեց պրակտիկը, որտեղ ցուցադրվեցին սառնարանային տեխնիկայի և օդորակիչների վերանորոգման ժամանակակից մեթոդները: Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը բոլոր սառնարանային մասնագետներին մասնակցության վկայականներ շնորհեց:


 

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ


2016թ.-ի մայիսի  17-ին, ՀՀ բնապահպանության նախարարության  Օզոնի ազգային կենտրոնը  <<ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում>> ծրագրի շրջանակներում կազմակերպեց  <<Օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտրի կանխարգելումը>> թեմայով հերթական վերապատրաստման դասընթացը մաքսային ծառայողների համար:  ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ողջունելով դասընթացի մասնակիցներին, շեշտել  է նախաձեռնության կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել բնապահպանության նախարարության գործառույթներն ու առկա հիմնախնդիրները: Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին  15 մաքսային ծառայող և  բնապահպանական պետական տեսչության 15 աշխատակից: Դասընթացը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ հատված, որի ընթացքում մասնակիցների միջև տեղի ունեցավ փորձի փոխանակում, Հայաստանի և այլ երկրների օրինակների ուսումնասիրում և վերլուծում: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն մաքսային ծառայողների հետ հունիսին աշխատանքային հանդիպում ունենալու մասին:

 

 

 

ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՀՀ <<Էկոլոգիական կրթության և դաստեարակության մասին>> օրենքի հիմնական նպատակն է ստեղծել էկոկրթական ազգային միասնական համակարգ`կազմակերպելով շարունակական բնույթ կրող դասընթացներ սկսած նախադպրոցական մակարդակից մինչ հասարակության լայն շերտերը: Այս միասնական համակարգի ամենակարևոր մասը կազմում են դպրոցներում իրականացվող էկոկրթական դասընթացները, որոնք ուղղված են երեխաների մոտ բնության նկատմամբ ճիշտ գիտակցության և վարքագծի ձևավորմանը:

Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների (ՀՊՏ) հարակից համայքների դպրոցներում դասընթացներ կազմակերպելու գլխավոր նպատակը երեխաների մոտ էկոլոգիական իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, քանի որ ՀՊՏ-ները կարևոր դեր ունեն բնության պահպանման հարցում. դրանք նվազեցնում են մարդու կողմից բացասական ազդեցությունը բնության վրա, ապահովում են էկոհավասարակշռությունը, պահպանում բուսատեսակների բազմազանությունը և կենսաբազմազանությունը:

Դասընթացներն իրականացվեցին ՀՀ բնապահպանության նախարարության կից գործող Օզոնի ազգային կենտրոնի կողմից` համապատասխան մասնագետների մասնակցությամբ, մայիսի 12-13-ին: Սկզբնական որոշված ամսաթվերը`մայիսի 4 և 5-ը, փոփոխվեցին եղանակային պայմաններից ելնելով:

Նախաձեռնած դասընթացների նպատակն էր բարձրացնել երեխաների`բնության մասին ունեցած գիտելիքների մակարդակը, ինչը կօգնի նրան պահպանել օզոնային շերտը, հենց իրենց պաշտպանել արևի վնասակար  ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթներից, ինչպես նաև պահպանել էնդեմիկ կենդանիներին և բուսատեսակները: Դասընթացների ընթացքում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունը ՈՒՄ ճառագայթներից, օզոնն ու ջրային ռեսուրսները, օզոնն ու կլիմայական փոփոխությունները, օզոնն ու կենսաբազմազանությունը:

Դասընթացները կրում էին “Ավելի մոտ բնությանը” խորագիրը, այդ իսկ պատճառով  ձևաչափը պահելու համար երեխաներին բաժանվեցին փոքրիկ գորգեր, որպեսզի նրանք կարողանան խոտերի վրա նստած, բնության գրկում լսել իրենց ներկայացվող տեղեկատվությունը, մասնակցել դասն ամփոփող հարց ու պատասխաններին: Միջոցառման ավարտին երեխաները ստացան օզոնային շերտի և ՈՒՄ ճառագայթների մասին տեղեկատվական գրքույկներ, ինչպես նաև թեթև սնունդով  կապոցներ:

Ավելի քան 314 աշակերտ է մասնակցել դասընթացներին. 130 երեխա Սևան ազգային պարկի հարակից համայնքների N2 և N3 դպրոցներից և Կարմիր համայնքից, 123 երեխա Հրազդանի Ուիլյամ Սարոյանի անվան  N11 հիմնական դպրոցից, 90 երեխա Դիլիջան ազգային պարկի հարակից համայնքների N2, N 4 և N6 դպրոցներից:

Դասընթացներին ներկա էին նաև կենսաբանության, աշխարհագրության և այլ բնագիտական առարկաների ուսուցիչներ:

Օզոնի ազգային կենտրոնը միջոցառմանը ներգրավել էր նաև երեք կամավոր Երևանի Գեղարվեստի քոլեջից և Մոնթե Մելքոնյանի անվան N 11 հիմնական դպրոցից, ովքեր ոչ միայն ակտիվորեն օգնում էին կազմակերպչական հարցերում, այլև ակտիվ մասնակիցների շարքում էին`արժանի բնապահպանների պես:

 

ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

 


ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

 

  


ք. ՀՐԱԶԴԱՆ, ՈՒԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Դիլիջանում, Օզոնի ազգային կենտրոնը թիմը սիրով հյուրընկալվեց Դիլիջանի կենտրոնական դպրոց (ԱՅԲ դպրոց), որտեղ կային նորագույն տեխնոլոգիաների և արդյունաբերական լաբորատորիաներ` հիմնված Մասաչուսեցի Տեխնոլոգիաների Համալսարանի հետ համագործակցության արդյունքում: Օզոնի ազգային կենտրոնի թիմի և դպրոցի ադմինիստրացիայի միջև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնելու իրազեկման սեմինարներ երեխաների համար այս տարվա երկրորդ կեսին կամ մյուս տարի:


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է << ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ >> ԾՐԱԳԻՐԸ

Մեկնարկել է <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագիրը - See more at: http://www.mnp.am/?aid=5006#sthash.rIzBUQBy.dpuf
Մեկնարկել է <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագիրը - See more at: http://www.mnp.am/?aid=5006#sthash.rIzBUQBy.dpuf
Մեկնարկել է <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագիրը - See more at: http://www.mnp.am/?aid=5006#sthash.rIzBUQBy.dpuf
Մեկնարկել է <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագիրը - See more at: http://www.mnp.am/?aid=5006#sthash.rIzBUQBy.dpuf

Սույն թվականի մարտի 14-15-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը:

Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով:

Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, Ա. Խաչատրյանի և Ս. Գրիգորյանի, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից ժամանած սառնարանային մասնագետներին է ներկայացրել օզոնաքայքայիչ և օզոնաանվտանգ նյութերի կիրառման ոլորտները, ամենատարածված օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերը, օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի նկատմամբ Մոնրեալի արձանագրության 5-րդ հոդվածի երկրներում առկա պահանջարկը, սառնարանային և օդորակման սպասարկման ոլորտներում օզոնաանվտանգ նյութերի օգտագործման մասին տվյալների հավաքագրման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում առկա խնդիրները և այլ ոլորտային հարցեր:

Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամների և մասնագետների միջև շարունակական ակտիվ համագործակցության և տվյալների փոխանակման, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա տեղեկատվական բազա ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

                 


 

ոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը:

Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով:

Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, Ա. Խաչատրյանի և Ս. Գրիգորյանի, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից ժամանած սառնարանային մասնագետներին է ներկայացրել օզոնաքայքայիչ և օզոնաանվտանգ նյութերի կիրառման ոլորտները, ամենատարածված օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերը, օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի նկատմամբ Մոնրեալի արձանագրության 5-րդ հոդվածի երկրներում առկա պահանջարկը, սառնարանային և օդորակման սպասարկման ոլորտներում օզոնաանվտանգ նյութերի օգտագործման մասին տվյալների հավաքագրման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում առկա խնդիրները և այլ ոլորտային հարցեր:

Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամների

- See more at: http://www.mnp.am/?aid=5006#sthash.rIzBUQBy.dpuf
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը: - See more at: http://www.mnp.am/?aid=5006#sthash.rIzBUQBy.dpu

 

 

 

   

 «Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/  փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով շահագրգիռ կողմերի հանդիպումը

   

2015թ-ի նոյեմբերի 20-ին, ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր «Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով շահագրգիռ կողմերի հանդիպում: Հանդիպմանը մասնակցել են ոլորտին առնչվող գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ձեռներեցներ և փորձագետներ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է կենցաղային սարքերում և արտադրության մեջ օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինումը այլ` առավել անվնաս նյութերով: Այն ոչ միայն կկանխարգելի օզոնային շերտի քայքայումը, այլ ուղղված կլինի նաև գլոբալ տաքացման մեղմմանը: Բանախոսը հատկապես կարևորել է ՀՔՖԱ/Հիդրոքլորֆտորածխածինների/-ներին փոխարինող նյութերի հետ աշխատող մասնագետների ուսուցման գործընթացը:

                                                                                                                                      

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարևորելով միջոցառումը, տեղեկացրել է, որ Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլով նախատեսվում է մինչև 2020թ. Հայաստանի Հանրապետությունում նվազեցնել նման նյութերի կիրառումը 35 տոկոսով: Այն իրագործելու համար մշակվում է ծրագիր, ինչը կներկայացվի հաստատման 2016թ,` Մոնրեալի արձանագրության գործադիր կոմիտեի 76-րդ նիստին: 

Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և հետագա անելիքները: Մատուցվել է Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ծրագրի առաջին փուլի արդյունքները, այդ ուղղությամբ իրականացրած օրենսդրական փոփոխությունները:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարևորելով միջոցառումը, տեղեկացրել է, որ Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլով նախատեսվում է մինչև 2020թ. Հայաստանի Հանրապետությունում նվազեցնել նման նյութերի կիրառումը 35 տոկոսով: Այն իրագործելու համար մշակվում է ծրագիր, ինչը կներկայացվի հաստատման 2016թ,` Մոնրեալի արձանագրության գործադիր կոմիտեի 76-րդ նիստին:

Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և հետագա անելիքները: Մատուցվել է Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ծրագրի առաջին փուլի արդյունքները, այդ ուղղությամբ իրականացրած օրենսդրական փոփոխությունները:

 

 

 

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

2015 թ-ի հուլիսի 14-ից մեկնարկել է Օզոնի ազգային կենտրոնի կազմակերպած իրազեկման դասընթացների շարքը` նախատեսված Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզների սաների համար: Դասընթացի ընթացքում երեխաներին ներկայացվում են արեգակի բարերար ազդեցությունը, այդ միակ բնական լույսի և ջերմության անհրաժեշտությունն ու նշանակությունը, ինչպես նաև արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը՝ ներկայացնելով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն իրենց հետ բերում են մեծ վտանգ` ուղղակի վնասելով մարդու առողջությունն ու բացասաբար անդրադառնալով բույսերի աճի, զարգացման և բերքատվության վրա: Երեխաներին ներկայացվում է նաև ՈՒՄ ճառագայթներից մեզ պաշտպանող հիմնական և բնական վահանի՝օզոնային շերտի վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացված նյութն ամրապնդելու նպատակով դասընթացների ավարտին ցուցադրվում է <<Օզի Օզոն>> մուլտֆիլմը և երեխաներին բաժանվում է <<Ներկիր ինքդ>> թեմատիկ գրքույկներ ու մատիտներ:

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ 

ք. Արմավիր, մանկապարտեզ N 1 (44 սան) 


 

 

 

 

 

 

 

         

 

 

ք. Էջմիածին, մանկապարտեզ N 16 (60 սան)


 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

ք. Չարենցավան ,«Հեքիաթ» մանկապարտեզ N5 (30 սան)


ք. Չարենցավան ,«Հրաշք» մանկապարտեզ N8 (30 սան)


ք. Հրազդան, մանկապարտեզ N 5 (33 սան) և N 7 (30 սան)

 ք. Աբովյան, մանկապարտեզ N 9 (32 սան)

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

ք. Արարատ, մանկապարտեզ N 2 (30 սան)

ք. Արարատ, մանկապարտեզ N 3 (35 սան)

ք. Զոդ, մանկապարտեզ N 1 (30 սան)

Մարտունու շրջանի Քերթ և Քարահունջ գյուղերի միջնակարգ դպրոցներ

 

 

 

 

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆԳԼԱԼԵԶՈՒ ՃԱՄԲԱՐՈՒՄ

 

2015 թ-ի հուլիսի 8-ին Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպեց այց անգլալեզու ամառային ճամբար, որն այս տարի անց է կացվում Ծաղկաձորում: Հիմնական նպատակը բաց դասի միջոցով 10-ից 15 տարեկան երեխաների իրազեկումն էր, որի ընթացքում անգլերեն լեզվով ներկայացվեց, թե ինչ են օզոնային շերտը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, դրանց բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա և թե ինչպես պաշտպանվել դրանցից: Մասնակից երեխաներին բաժանվեցին Օզոնի ազգային կենտրոնի էլ.կայքի հասցեով շապիկներ: Միջոցառման շրջանակներում նախատեսված էր նաև պրակտիկ դասընթացներ երկու տարիքային խմբի երեխաների մասնակցությամբ. Փոքրիկների հետ արևապաշտպան գլխարկների, իսկ մեծերի հետ` իրազեկման պաստառների պատրաստում: Միջոցառումն ամփոփվեց <<Օզի Օզոն>> և <<Փրկել մոլորակը>> մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ

                     ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

2015թ-ի հուլիսի 2-3-ին << ՀՀ  Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն>> ՊՈԱԿ-ում կայացան վերապատրաստման դասընթացներ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Գուգարքի մաքսատների և մաքսային կետերի ավելիքան 40 մաքսային ծառայողների համար: Դասընթացների ընթացքում բարձրացվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող սարքավորումների ոլորտի իրավակարգավորման անհրաժեշտությունը Հայաստանում, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված օզոնաքայքայիչ նյութերի ոլորտի նոր իրավակարգավորումները, վերջիններիս անդամակցությամբ պայմանավորված օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի ներմուծման ևշրջանառության ռիսկերը: Անդրադարձ կատարվեց նաև օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող սարքավորումների ապօրինի առևտրի դեպքերի օրինակներին:

Որպես դասընթացների ամփոփում մասնակիցների համար կազմակերպվել է «Պայքար օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտրի դեմ» տեսաֆիլմի ցուցադրություն և քննարկում:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

2015թ-ի մայիսի 26-28-ը Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի և  Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի տարեկան հանդիպումը: Հանդիպումներն ամեն տարի անց են կացվում անդամ երկրներից որևէ մեկում, այս տարի հերթը Հայաստանինն էր: Համաժողովին մասնակցում էին տարածաշրջանային ցանցի անդամ երկրների,ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ:


 

 

Աղբյուրը` Արմենիա Հեռուստատեսություն

Երևանում այսօր  մեկնարկել է  Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի տարեկան հանդիպումը: Այն յուրաքանչյուր տարի տեղի է ունենում ցանցի անդամ երկրներից որևէ մեկում,  այս անգամ նրանք հյուրընկալվել  են   մերկ երկրում:  Համաժողովին մասնակցում են տարածաշրջանային ցանցի  11 անդամ երկրների ներկայացուցիչները,  ինչպես նաև մասնակիցներ՝ անցումային տնտեսություն ունեցող երկրներից:  Ցանցի անդամ երկրների ներկայացուցիչները  Հայաստանում    երկրորդ անգամ են հավաքվում,առաջին անգամ նմանատիպ ժողով  2009թ է կազմակերպվել: - See more at: http://www.armradio.am/hy/2015/05/26/%D6%85%D5%A6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%81%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8%D5%9D-%D5%A5/#sthash.0kV4Ole0.dpuf Աղբյուր` Արմենիա Հեռուստատեսություն

 

Հանդիպումը լուսաբանվել է նաև Հայաստանի Հանրային Ռադիոյի կողմից:

 

 

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԵՎ ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

2015թ-ի մայիսի 13-16-ը  Հայաստանի Օզոնի Ազգային Կենտրոնը կազմակերպեց բաց դասեր Երևանի N 61, N 63 և N 154 հիմնական դպրոցներում`երեխաներին օզոնային շերտի, ուլտրամանուշակագույն ճառագայթերի, դրանց`մարդու առողջության վրա ունեցած ազդեցության մասին տեղեկատվությամբ կիսվելու նպատակով: Հանդիպման ավարտին որպես ամփոփում երեխաներին ներկայացվեց ճիշտ արևային լոգանք ընդունելու հիմնական կանոնները, ինչը շատ կարևոր է իմանալ, հատկապես, երբ ամառային արձակուրդները սարի ետևում չեն:  

 


 

 

 

 

ԻՐԱԶԵԿՈՂ ՓԱԶԼՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՀՀ Բնապահպանության նախարարության ներքո գործող Օզոնի ազգային կենտրոնը պատրաստել էր փոքրիկ անակնկալ մանկապարտեզի երեխաների համար, ովքեր այցելել էին  Հայաստանի Բնության պետական թանգարանը: էքսկուրսիայի ավարտին նրանց տրվեցին փազլներ`ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու միջոցների մասին տեղեկատվությամբ:

 

 

 

 

Հանդիպում-քննարկում օզոնային շերտը քայքայող նյութերի`ՀՀ ներմուծման ընթացակարգերի ու դրանց հետ  կապված այլ կարգավորումների շուրջ

 

Օզոնի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2015թ-ի մարտի 30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գործնական հանդիպում-քննարկում` փոփոխության ենթարկված բնապահպանության ոլորտի իրավակարգավորումների, մասնավորապես` օզոնային շերտը քայքայող նյութերի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ընթացակարգերի ու դրանց հետ կապված այլ կարգավորումների շուրջ: Հանդիպմանը հրավիրված էին օզոնաքայքայիչ նյութեր և դրանք պարունակող սարքավորումներ ներկրող տնտեսավարող սուբյեկտները, ՄԱԱԶԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ՀՀ Ֆինանսների նախարարի ներկայացուցիչ, ավագ մաքսային տեսուչ Արմենակ Մելքոնյանը, ինչպես նաև Բնապահպանության նախարարության աշխատակազմի թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի ներկայացուցիչներ : Հանդիպման ընթացքում ներկայացվեցին օզոնային շերտը քայքայող նյութերի ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարված փոփոխությունները` պայմանավորված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ-ի) անդամակցությամբ: Բարձրացված հարցերը պարզաբանվեցին քննարկումների, հարց ու պատասխանների միջոցով :  Հանդիպման ավարտին Օզոնի ազգային կենտրոնը պարտավորվեց շրջաբերական նամակով բոլորին ուղարկել դիմում հայտերի նմուշները, ինչպես նաև պարբերաբար տեղյակ պահել ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների վերաբերյալ :

 

 

 

ԴԻՄՈՒՄԻ ՆՄՈՒՇ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԱՑ ԴԱՍ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԻՆԳ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

     ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Շիկահող, Ծավ, Ճակատեն, Սրաշեն և Ներքին Հանդ համայնքների դպրոցների 82 աշակերտների համար ՀՀ Բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է օզոնային շերտի թեմայով էկոկրթական մեկօրյա բաց դաս: 
     ՀՀ Բնապահպանության նախարարության փոխնախարար պարոն Խաչիկ Հակոբյանը ելույթ ունեցավ բացման խոսքով,իսկ այնուհետև ներկայացրեց նախարարության ծավալվող աշխատանքները`մասնավորապես այդ մարզում: Նրանից հետո ՄԱԱԶԿ-ի ծրագրերի ղեկավար տիկին Անահիտ Սիմոնյանը խոսեց Հայաստանում`ՄԱԱԶԿ-ի ծրագրերի առաքելության մասին:Օզոնի ազգային կենտրոնի ղեկավար տիկին Լիանա Ղահրամանյանը մատուցել է օզոնի շերտի պահպանության, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավորության և դրանցից պաշտպանվելու մասին տեսական և դիդակտիկ նյութեր: Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող պարոն Կարեն Ճենտերեջյանը դպրոցականներին է ներկայացրել բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց հարուստ կենդանական և բուսական աշխարհի մասին մատչելի տեղեկություններ: Դասի ավարտին երեխաները մեծ պաստառների վրա բնությանը նվիրված թեմատիկ նկարներ են պատկերել:
     Հինգ համայնքների դպրոցների բոլոր աշակերտները ստացել են նվերներ՝ գրենական պիտույքներով լի դպրոցական ուսապարկեր և բնապահպանական տարբեր թեմաներով ուսուցանող բրոշյուրներ, իսկ դպրոցներին հանձնվել է հեծանիվներ, թեմատիկ խաղեր:

 

 

 

 


 

 






ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 201716.09.2017       ՍԵՊՏԵՄԲԵՐ Ի 14  Այց Հայաստանի...
ՕԶՈՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ13.02.2017 2017 թվականի փետրվարի 13-14-ին Ծաղկաձոր քաղաքում...
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ04.11.2016 2016թ.-ի նոյեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության...