ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՄԱՆԿԱՆ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

Հայաստանը միացել է Վիեննայի Կոնվենցիային և Մոնրեալի Արձանագրությանը (ՄԱ) 1999թ-ին: Նպատակաուղղված քայլերը խնդրի շուրջ սկսվել են 2000 թ-ին` Ազգային ծրագրի մշակմամբ, որն ավարտվեց 2002թ-ին: 2003թ-ին երկիրը միացավ Լոնդոնի և Կոպենհագենի ուղղումներին, որոնք ենթադրում էին փուլային պարտավորություններ բոլոր հիմնական օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՔՆ) `այդ թվում ՀՔՖԱ-ների համար: Սա նաև թույլ տվեց երկրին հավակնել միջազգային օգնության`ՔՖԱ-ից փուլային փոխարինման /հրաժարման հարցում: Երկիրը հետագայում միացավ նաև 2008թ-ի Մոնրեալի և Պեկինի ուղղումներին, ինչով դարձավ մինչ օրս Մոնրեալի Արձանագրության բոլոր պարտավորությունները ստանձնող:  Դառնալով Կողմ` երկիրն ի սկզբանե դասակարգվում էր որպես ոչ 5-րդ Հոդվածի երկիր և հավակնում էր Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսական աջակցությանը, սակայն 2002թ-ին երկիրը վերադասակարգվեց որպես Մոնրեալի Արձանագրության  5-րդ Հոդվածի երկիր և այժմ արդեն հավակնեց միջազգային աջակցության  Բազմակողմանի Հիմնադրամի կողմից:

2000թ-ին` լինելով  Հոդված2-ի երկիր, Հայաստանը ստացավ ԳԷՀ-ի կողմից ֆինանսական աջակցություն $159,000 ԱՄՆ դոլարի չափով, Ազգային ծրագրի մշակման նպատակով:  Լիակատար լայնածավալ ծրագիրը հաստատվեց 2004թ-ին, իսկ իրականացումը սկսվեց 2005թ-ին, որը համընկավ Բնապահպանության նախարարությանը կից Օզոնի Ազգային Կենտրոնի (ՕԱԿ) ստեղծման հետ: Ընդհանուր առմամբ ծրագիրը բաղկացած էր վեց ենթածրագրերից, որոնք իրականացվեցին 2005-2009 թվականների ընթացքում: Դրանք ուղղված էին կարողությունների ստեղծմանը (ՕԱԿ-ի աջակցությունն ու մաքսային կարողությունը), սառնարանային տեխնիկայի մասնագետների վերապատրաստմանը, արտազատման և վերամշակման ծրագրին, իրազեկման և խրախուսման ծրագրին, սառնագենտների կառավարման ծրագրի մոնիթորինգին, առևտրային և կենցաղային սառնարանային տեխնիկայի ոլորտում և կենցաղային աերոզոլներում ՔՖԱ-11 ՔՖԱ-12-ի փուլային փոխարինմանն ուղղված ներդրումներին:

Հայաստանի հիմնական ջանքերը ՄԱ Հոդված 5-ի պարտավորությունները կատարելու հարցում կենտրոնացած են Հավելված Ա և Բ-ի նյութերի փուլային փոխարինմանը, հատկապես ՔՖԱ-ների: Մասնավորապես, 2005թ-ին սառեցվել էր ՔՖԱ-ի գործածման մակարդակը (50%), 2007թ-ին նվազեցվել էր  (85%), և ամբողջովին փոխարինվել 2010թ-ի հունվարի 1-ին: Ստորև բերված են Ազգային ծրագրի հիմնական արդյունքները.

  • Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում –2005թ-ից ի վեր ՀՀ Բնապահպանության նախարարությանը կից գործում է Օզոնի ազգային կենտրոնը,որի կազմում ընդգրկված են ազգային խորհրդատուներ, որոնք մասնագիտացած են սառնարանային, մաքսային, մեթիլ բրոմիդի ոլորտներում և զբաղվում են իրազեկման հարցերով: Բացի Ազգային ծրագրի իրականացման համակարգումից, ՕԱԿ-ը մշակել և կիրառության է հանձնել մի օրենսդրություն, որը կանոնակարգում է Հավելված Ա և Բ-ի օզոնային շերտը քայքայող նյութերի փուլային փոխարինման  պարտավորությունները, և ներառում է թույլտվության (լիցենզավորման) համակարգի ստեղծում :
  • Մաքսային ուսուցում – Թույլտվության (լիցենզավորման) համակարգի ներդրման հետ կապված, 112 մաքսային ծառայողների համար իրականացվեցին դասընթացներ, ինչպես նաև սառնագենտներ նույնականացնող սարքեր (12 հատ) տրամադրվեցին մաքսատներին և սահմանակետերին:
  • Սառնարանային տեխնիկայի մասնագետների վերապատրաստում – 712 սառնարանային տեխնիկայի մասնագետների համար կազմակերպվել են ներածական դասընթացներ և հիմնադրվել է երկու ուսումնական կենտրոն` մեկը Երևանում, իսկ մյուսը Գյումրիում (Շիրակի մարզ) ` շարունակական դասընթացներ անցկացնելու նպատակով:
  • Հանրային  իրազեկում –Հասարակության լայն շերտերի իրազեկման նպատակով կազմակերպվել են մի շարք սեմինարներ և այլ միջոցառումներ (կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, հեռուստատեսային ծրագրեր և այլն): Այս նախաձեռնությունների շրջանակներում ստեղծվեցին նաև մի շարք տեղեկատվական-իրազեկող հրապարակումներ, վիդեո/աուդիո նյութեր, որոնց շարքում էր Մոնրեալի Արձանագրության 20-րդ տարելիցի համար պատրաստած պաստառը, որը 2007թ-ին արժանացավ 20-ամյակին Նվիրված  Լավագույն Պաստառ մրցանակին:
  • Սառնարանային սարքավորումների ռետրոֆիտ/փոխարինում (իրազեկման և խրախուսման ծրագիր) -  Սննդի արդյունաբերությունում գործող 35 ձեռնարկություններ ստացան խրախուսական գումար ($ 3,000-15,000), որպեսզի իրականացնեն իրենց ՕՔՆ պարունակող (ՔՖԱ-12 կամ R-502) սարքավորումների ռետրոֆիտը  կամ փոխարինումը, ինչը հանգեցրեց 5.3 տոննա ՔՖԱ-12 –ի վերացմանը:
  • Սառնագենտների արտազատում/վերամշակում – Արտազատման սարքավորումների  շարժական 70 կոմպլեկտ և արտազատման 100 մեխանիկական պոմպեր հանձնվեցին ուսուցումն անցած լավագույն սառնարանային տեխնիկայի մասնագետների: Վերամշակման սարքավորումների 4 կոմպլեկտ բաժանվեցին 4 Վերամշակման Կենտրոններին, որոնք տեղակայված են  երկրի տարածքում (2-ը Երևանում, 1-ը Վանաձորում,1-ը Արտաշատում)` վերականգնվող սառնագենտները մաքրելու և վերամշակելու համար: Արտազատման/վերամշակման /լիցքավորման 2 սարքեր տրամադրվեցին ավտոմեքենաների  սպասարկման կենտրոններին: Բոլոր սարքավորումները նախատեսված էին  ՔՖԱ-12-ի և ՀՔՖԱ-22 համար: Արդյունքում, ՔՖԱ-ի սպառման մոտավոր կրճատումը գնահատվել է 13տոննա: 
  • Առևտրային սառնարանային սարքավորումների արտադրության փուլային փոխարինում – Երկրի սառնարանային սարքավորումների միակ արտադրող SAGA ընկերությունում փոխարինվել է ՔՖԱ-11–ի և ՔՖԱ-12-ի օգտագործումը փրփրափչման և սառնարանների արտադրման ոլորտում համապատասխանաբար:  Կրճատվեց ՔՖԱ-ի օգտագործումը 6.5 ՕՔՊ տոննա/տարի չափով:
  • ՔՖԱ-ի փուլային փոխարինում աերոզոլների արտադրությունում– Տեղի ունեցավ տեխնոլոգիայի փոխարինում Երևանի Կենցաղային Քիմիայի Գործարանում`անցնելով  ածխաջրածնային մղիչ նյութերի օգտագործմանը: Արդյունքում կրճատվեց 14.3  ՕՔՊ տոննա ՔՖԱ:


Վերադառնալ