«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

Բազմակողմանի հիմնադրամի մասին

Մոնրեալի արձանագրության իրականացման Բազմակողմանի հիմնադրամը միջոցներ է տրամադրում զարգացող երկրներին`օգնելով նրանց իրականացնել Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները. համաձայնեցված ժամանակացույցին համաձայն փուլային փոխարինման ենթարկել օզոնային շերտը քայքայող նյութերը (ՕՔՆ):

ՕՔՆ օգտագործվում են սառնարանային, փրփրափչման, արդյունաբերական մաքրման, հրդեհաշիճման և ծխահարման (ֆումիգացիա) ոլորտներում:

Համաձայն Արձանագրության 5-րդ հոդվածի` նման աջակցության իրավունք ունեն այն երկրները, որոնց մեկ շնչին բաժին ընկնող ՕՔՆ տարեկան գործածումը 0.3 կգ-ից պակաս է կազմում:

Մոնրեալի արձանագրությունն ընդունվել է 1987թ., այն բանից հետո, երբ գիտնականներն ապացուցեցին, որ որոշակի մարդածին նյութեր նպաստում են Երկրի`օզոնային շերտի, որը պահպանում է կենսոլորտն արևի ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթներից, քայքայմանը, և, որ օզոնային շերտի ինքնավերականգնումը հնարավոր կլինի միայն ՕՔՆ փոխարինման դեպքում:

Բազմակողմանի հիմնադրամը ստեղծվել է համաձայն Արձանագրության Լոնդոնյան ուղղման, որն ընդունվել է 1990թ.:

Հիմնադրամը միջազգային պայմանագրից ծնված առաջին ֆինանսական մեխանիզմն է: Այն մարմնավորում է 1992թ. կայացած Միավորված Ազգերի` Շրջակա միջավայրի և զարգացման մասին համաժողովին հնչեցրած սկզբունքն այն մասին, որ երկրներն ընդհանուր, սակայն տարբեր պատասխանատվություններ են կրում ընդհանուր ունեցվածքը պահպանելու և կառավարելու համար:

Հիմնադրամը ղեկավարում է Գործադիր կոմիտեն, որը կազմված է հավասարապես 7 արդյունաբերական և 7 Հոդված 5-ի երկրների ներկայացուցիչներից: Ներկայացուցիչներն ընտրվում են տարեկան կտրվածքով` Կողմերի հանդիպման որոշմամբ: Կոմիտեն իր աշխատանքների մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում Կողմերի հանդիպմանը:

Ֆինանսական և տեխնիկական աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհների (գրանտների) կամ արտոնյալ վարկերի տեսքով` հիմնականում չորս “իրականացնող գործակալությունների” միջոցով.

• Միավորված Ազգերի շրջակա միջավայրի ծրագիր (ՄԱՇՄԾ/UNEP),

• Միավորված Ազգերի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ/UNDP),

• Միավորված Ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (ՄԱԱԶԿ/UNIDO),

• Համաշխարհային բանկ:

Հիմնադրամի` փոքրաթիվ պրոֆեսիոնալ և օժանդակ աշխատակազմով քարտուղարությունը գտնվում է Մոնրեալում, Կանադա:



Վերադառնալ