ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

Քարտուղարության  մասին  

Օզոնի քարտուղարությունը “Օզոնային շերտի պահպանության մասին” Վիեննայի կոնվեցիայի և “Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին” Մոնրեալի արձանագրության քարտուղարությունն է: Քարտուղարությունը տեղակայված է Միավորված Ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP)`Նաիրոբիում (Քենիա) գտնվող գրասենյակներում:

Քարտուղարությունը գործում է Վիեննայի կոնվենցիայի 7-րդ և Մոնրեալի արձանագրության 12-րդ հոդվածներին համաձայն:   

Քարտուղարության հիմնական պարտականություններն են. 

- կազմակերպել Կողմերի կոնֆերանս,Կողմերի հանդիպումներ, դրանց հետ կապված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների, բյուրոների և գնահատման խմբերի հանդիպումներ,

- կազմակերպել նշված հանդիպումների արդյունքում ընդունված որոշումների իրականացումը,

- վերահսկել Կոնվենցիայի և Արձանագրության իրականացումը և զեկուցել դրա մասին Կողմերի կոնֆերանսին և Մոնրեալի արձանագրության իրականացման հանձնաժողովին,

- ներկայացնել Կոնվենցիան և Արձանագրությունը համապատասխան միջազգային և տարածաշրջանային հանդիպումներում,

- ստանալ, վերլուծել և Կողմերին ներկայացնել օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՔՆ) արտադրության և գործածման մասին Կողմերից ստացված տվյալները և տեղեկատվությունը,

- տրամադրել տեղեկատվություն օզոնային շերտի պահպանությանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և անհատներին:

Քարտուղարությունը գտնվում  է Նաիրոբիում` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շտաբի հյուսիսային թևի 2-րդ մասնաշենքի վերջին հարկում` նոր գրասենյակային տարածքում: Քարտուղարության փոստային հասցեն է.

 Ozone Secretariat, United Nations Environment Programme
United Nations Avenue, Gigiri,
P.O. Box 30552, Nairobi 00100, Kenya
Հեռ.`(254 20) 762 3851/3611
Ֆաքս` (254-20) 762 46 91/92/93
Էլ. հասցե`ozoneinfo@unep.org


Վերադառնալ