«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

14.11.2017

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԲԱՑ ԴԱՍԵՐ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԲԱՑ ԴԱՍԵՐ

2017 թվականի նոյեմբերի 6-ից 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ Օզոնի ազգային կենտրոնի աջակցությամբ, իրականացրեց բնապահպանական ուղղվածությամբ բաց դասեր, որոնք ուղղված էին նախարարության կողմից նախաձեռնած «Պատանի բնասեր» ակումբի ձևավորմանը: Այս անգամ դասընթացի թիրախային խմբում էին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի, «Ուսում» հանրակրթական դպրոցի, Գեղարքունիք համայնքի հանրակրթական դպրոցի և Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների մոտ 350  աշակերտները: Օզոնի ազգային կենտրոնի և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների կողմից դասընթացների ընթացքում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու հիմնական միջոցները, ջրային ռեսուրսները և դրանց արդյունավետ պահպանությունը, կլիմայական փոփոխությունները և դրանց վրա ազդող գործոնները, կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրը:

Գեղարքունիքի մարզում անցկացված դասընթացն ավարտվեց հետաքրքիր նախաձեռնությամբ: «Աժդահակ» էկոակումբի սաները տեղեկացրեցին ,որ պատրաստվում են մասնակցել էներգախնայողությանը նվիրված միջոցառմանը, ինչի արդյունքում ծնվեց հետաքրքիր համագործակցություն. ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները ևս մեկ անգամ ընդգծելով օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի սիներգիզմը, առաջարկեցին էկոակումբի սաներին իրականացնել փոքր նախագիծ: Նրանք նվիրաբերեցին սիմվոլիկ գումար, որպեսզի երեխաներն ապահովեն դասասենյակներից մեկի ջերմամեկուսացումը : Կեցցե՛ն «Աժդահակ» էկոակումբի սաները, ովքեր կարողացան տեսական գիտելիքներին հաղորդել գործնական կիրառում և ցույց տալ, որ յուրաքանչյուր գործն իր նշանակությունն ունի:

 



Վերադառնալ