«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

16.09.2017

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2017

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2017

 

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14  Այց Հայաստանի բնության պետական թանգարան

2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը տեղի ունեցավ միջոցառումների շարք՝ նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան: Առաջին միջոցառումը կազմակերպվել էր 2017 թվականիի մարտի 25-ից մայիսի 20-ը ընթացող «Օզոնային շերտի դերը շրջակա միջավայրում» խորագրով նկարչական մրցույթի 14 մասնակիցների համար: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչը Անահիտ Սիմոնյանը և Օզոնի ազգային կենտրոնի թիմը ողջունեցին «Արեգնազան» կրթահամալիրի և Գասպարյան Արտ ստուդիայի սաներին և  իրենց ծնողներին Հայաստանի բնության պետական թանգարանում և ներկայացրեցին օրվա խորհուրդը, օզոնային շերտի պահպանության կարևորությունը և այլ հիմնախնդիրները: Դրան հաջորդեց երեխաների աշխատանքները պատկերող շապիկների և տեղեկատվական գրքույկների հանձնման արարողությունը, որից հետո, որպես միջոցառման ամփոփում, կազմակերպվեց շրջայց թանգարանով:


 

 

 

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15 Կլոր սեղան և էկոկրթական դասընթաց Ստեփանավանի դենդրոպարկում

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ Ստեփանավանի դենդրոպարկում: Ավանդույթի համաձայն, մեկնարկը տրվեց  «Բնապահպանական հիմնահարցերը Հայաստանում» աշխատանքային խորագիր կրող կլոր սեղանի քննարկումներով, որին մասնակցում էին բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողներ, ՀՀ բնապահպանության նախարարության և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:  Օզոնի ազգային կենտրոնի ղեկավար Լիանա Ղահրամանյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց կլոր սեղանի քննարկման նպատակները, ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը և բոլոր մասնակիցներին մաղթեց արդյունավետ քննարկումներ: Ազգային համակարգողներից յուրաքանչյուրը ներկայացրեց Հայաստանում իրականացված և ընթացքի մեջ գտնվող քայլերը, ինչպես նաև ապագա ծրագրերը՝ փորձելով գտնել տարբեր բնապահպանական կոնվենցիաների միջև համագործակցության հնարավորությունները:  

Կլոր սեղանին հաջորդեց հարակից համայնքներից շուրջ 120 երեխայի համար նախատեսված էկոկրթական դասընթացը՝ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Դասընթացի շրջանակներում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունը ՈՒՄ ճառագայթներից, օզոնն ու ջրային ռեսուրսները, օզոնն ու կլիմայական փոփոխությունները, օզոնն ու կենսաբազմազանությունը,և տեղանքին բնորոշ բուսատեսակների կյանքը:

Դասընթացին զուգահեռ գործում էր ևս մի հարթակ, որտեղ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ի սաները բաց երկնքի տակ նկարում էին և կատարում ազգային երգեր:

Միջոցառումը լուսաբանվել է Հանրային ռադիոյի և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կողմից:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16 Գրաֆիտի նկարչություն և  մամլո ասուլիս, Երևան

Միջոցառումների շարքը՝ նվիրված օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան եզրափակվեց սեպտեմբերի 16-ին, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնած մամլո ասուլիսով, որը տեղի ունեցավ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալությունում՝ (https://armenpress.am/eng/news/905558/armenia-overfulfills-its-commitments-on-preservation-of-ozone-layer.html) ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մամլո ասուլիսին առաջինը ելույթ ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Լիանա Ղահրամանյանը, ով  կարևորեց օզոնային շերտի պահպանությանն ուղղված համամարդկային ջանքերը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը,  ներկայացրեց 2017 թվականին Օզոնի ազգային կենտրոնի կողմից պատրաստած «Օզոնային շերտի չափումները Հայաստանում» տեսաֆիլմը, ինչպես նաև  հայտնեց սառեցման և օդորակման համակարգերի մասնագետների համար նախատեսված բջջային հավելվածի հայերեն տարբերակի թողարկման մասին, ինչը Հայաստանի Հանրապետության, OzonAction-ի և ՄԱԿ-ի Շրջակա  միջավայրի ծրագրի համագործակցության հիանալի օրինակ է:  Նա նաև ուրախությամբ նշեց,որ ՄԱԶԾ Ուզբեկիստանի կողմից կազմակերպած լուսանկարչական մրցույթում, որը կրում էր «Օզոնային շերտը և ես» խորագիրը, Հայաստանը ներկայացնող Լուսինե Թորոսյանի աշխատանքը զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը: Այնուհետ հիդրոմետ ծառայության ներկայացուցիչը մեկնաբանեց ներկայացված տեսաֆիլմը և շարունակեց ավելի մանրամասն խոսել Հայաստանում օզոնաչափական կայանի գործունեության  մասին: Մամլո ասուլիսը եզրափակվեց ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչի՝ մարդու աջռողջության վրա ՈՒՄ ճառագայթների ազդեցության մասին ելույթով:


 

Մամլո ասուլիսը լուսաբանվել է «Հ2», «Շանթ», «Կենտրոն» և «ԱՐ» (https://www.youtube.com/watch?v=iI0FXitJ_54) հեռուստաընկերությունների, ինչպես նաև Panorama.am (https://www.panorama.am/am/news/2017/09/16/%D5%B4%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B4%D5%A1-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF/1835728),

168.am(https://168.am/2017/09/16/843739.html ) և Past.am (https://past.agency/?p=173923&l=am) լրատվական կայքերի կողմից:

 

Օրվա երկրորդ հատվածում կազմակերպվել էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ գրաֆիտի նկարչություն Երևանի N91 մանկապարտեզի տարածքում: Ուսանողներից յուրաքանչյուրը փորձեց կատարած աշխատանքի միջոցով պատկերել իր տեսլականը օզոնային շերտի քայքայման հիմնախնդրի վերաբերյալ:



Վերադառնալ