ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՄԱՆԿԱՆ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

22.12.2017

2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԻԴՐՈՔԼՈՐՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԻԴՐՈՔԼՈՐՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2017թվականի դեկտեմբերի 22-23-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի կողմից կազմակերպված 2017 թվականի տարվա ամփոփիչ հանդիպումը և «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում շահագրգիռ կողմերի հանդիպումը:  Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԶԾ Երևանյան գրասենյակից, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից, ՀՀ կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարություններից, ՀՀ բնապահպանության նախարարության Միջազգային համագործակցության, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության, Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչություններից, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունից և Հայաստանի սառնարանային ասոցիացիայից:  

Հանդիպման առաջին օրը մեկնարկեց Օզոնի ազգային կենտրոնի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի բացման խոսքով, ապա ներկայացվեցին «ՀՔՖԱ-ների  փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի ներդրումային և ոչ-ներդրումային բաղադրիչները: Սրան հաջորդեց 2017 թվականին կենտրոնի իրականացրած գործունեության ամփոփումն ըստ ոլորտներ: Հանդիպման առաջին օրն ամփոփվեց հարց ու պատասխաններով, որից հետո երեկոյան մասնակիցները հնարավորություն ունեցան շարունակել քննարկումներն ազատ  ձևաչափով, ինչը նպաստեց հաջորդ օրվա թիմային աշխատանքների արդյունավետությանը:

Դեկտեմբերի 23-ին՝ հանդիպման երկրորդ օրվա առաջին հատվածում մասնակիցներին ներկայացվեց Կիգալիի ուղղումը, դրա նպատակները, նախապայմանները  և Հայասատնի՝ այս հարցի շուրջ ունեցած դիրքորոշումը: Այնուհետև նոր ծրագրեր, առաջարկներ, գաղափարներ, առկա խնդիրներին լուծման հնարավոր տարբերակներ ներկայացնելու նպատակով մասնակիցները բաժանվեցին ոլորտային փոքր աշխատանքային խմբերի, յուրաքանչյուր խմբի համար ընտրվեցին արձանագրող և զեկուցող, որոնք էլ վերջում իրենց խմբի անունից ներկայացան կատարված աշխատանքի ամփոփիչ ելույթներով: Քննարկումների արդյունքում նախանշվեցին համագործակցությունների նոր եզրեր:



Վերադառնալ