26.10.2018
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
2018 թվականի հոկտեմբերի 26-ին Օզոնի ծրագրի ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի Օրհուս կենտրոն` մասնակցելու կենտրոնի կողմից կազմակերպված իրազեկման միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները (մոտ 30 ուսանող):
Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, խոսեց բնապահպանական հիմնախնդիրներից և բնապահպան լինելու անհրաժեշտությունից, ներկայացրեց օզոնային շերտի պահպանության կարևորությունը, դրան սպառնացող հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված այն միջոցառումները, որոնք իրականացվում են Վիեննայի կոնվենցիայով և Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակներում:
Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգողը նաև խոսեց Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա՝ սեպտեմբերի 16-ի և այդ առիթով կատարված միջոցառումների մասին, որից հետո ցուցադրվեց «Արժեքավոր օզոնի չափը» ճանաչողական ֆիլմը:
Հանդիպմանը ընթացքում «Skype» հավելվածի միջոցով նաև կապ հաստատվեց Ֆրանսիայում տեղակայված ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի «ՕզոնԷքշն» մասնաճյուղի տեղեկատվական բաժնի ղեկավար Էնն Ֆենների հետ, ով մանրամասն ներկայացրեց մասնաճյուղի գործունեությունը և ծանոթացրեց «ՕզոնԷքշն»-ի մասնագիտացված հրատարակումներին:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան, որից հետո մասնակիցներին տրամադրվեցին օզոնային շերտի պահպանման վերաբերյալ տեղեկատվական նոթատետրեր: