ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՄԱՆԿԱՆ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

13.03.2019

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 

2019 թվականի մարտի 13-ին բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենքում (հասցե՝ Չարենցի 46) տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Հայաստանի սառնարանային ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի մասնագետներ կրթության նախարարությունից և մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնից (ՄԿՈՒԶԱԿ), կրթության և գիտության նախարարի 2018 թվականի դեկտեմբերի հրամանով ստեղծված չափորոշիչների մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ և Օզոնի ծրագրի փորձագետներ: Հանդիպումը կազմակերպվել է «Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում


Հանդիպմանը քննարկվել են օրակարգային երկու հարցեր. 
1. «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության չափորոշիչների մշակում,  
2. տարածաշրջանային վերապատրաստման կենտրոնի ստեղծման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այդ կենտրոնում դասավանդում իրականացնող մասնագետ թեկնածուների ներկայացում:


Հանդիպման արդյունքում մասնակիցները արձանագրել են, որ նոր չափորոշիչների մշակումը և դրա հնարավոր սինթեզումը կիրառվող չափորոշիչների հետ հնարավոր արդյունավետ տարբերակն է՝ նկատի ունենալով ինչպես համաշխարհային, այնպես էլ ներհայաստանյան ոլորտային շուկամերում առկա միտումները, ինչպես նաև մասնագիտական կարողությունների ընդլայնման հրամայականը: Միաժամանակ ներկաներն իրենց վստահությունն են հայտնել և ողջունել Ա. Մկրտչյանի և Ա. Ասծատրյանի թեկնածությունները տարածաշրջանային վերապատրաստման կենտրոնում դասավանդման առումով:


Վերադառնալ