ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՄԱՆԿԱՆ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

03.03.2018

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ՀԵՏ

 

2018 թվականի մարտի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի ղեկավար Լիանա Ղահրամանյանը այցելեց Աղավնաձոր, որտեղ Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում ՀԱՍԿ-ն անցկացնում էր «Ա կարգի» դասընթաց 28 երիտասարդ սկաուտների համար: Դասընթացի թեմաները բազմազան էին, և այդ բազմազանության մեջ իր տեղն էր գտել «Մենք և օզոնային շերտը» ուսումնական մոդուլը, որը բաղկացած էր հետևյալ բաժիններից.
  1. Ներածություն. «Մենք և օզոնային շերտը. որտեղ է այն գտնվում և ինչու է այն կարևոր»:
  2. Օզոնային շերտի քայքայման բնական և մարդածին պատճառները:
  3. Օզոնային շերտի պահպանությանն ուղղված միջազգային գործընթացները և դրանցում Հայաստանի մասնակցությունը:
  4. «Օզոնային շերտի պահպանությունը և ես. ինչ կարող եմ անել օզոնային շերտը վերականգնելու և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար»:

Հանդիպումն ամփոփվեց զվարճալի ուսուցողական խաղով, որի ժամանակ մասնակից երեխաները բաժանվեցին 4 խմբի  և տրամադրած նյութերից պատրաստեցին արևապաշտպան գլխարկներ: Արդյունքները գնահատվեցին ժուրիի կողմից: Հաշվի առնելով պատրաստած գլխարկների արևից առավելագույնս պաշտպանելու ֆունկցիան, դրանց գեղագիտական տեսքն ու եիտասարդ սկաուտների ցուցաբերած կրեատիվ մոտեցումը` խմբերն արժանացան առաջին, երկրորդ, երրորդ և չրրորդ մրցանակային տեղերի:  Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցներին տրամադրվեցին թեմատիկ նյութեր:





Վերադառնալ