«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

ԵԿԱ ցանցի մասին

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցը ստեղծվել է 2003թ.` Բազմակողմանի հիմնադրամի, Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի և Սլովակիայի Հանրապետության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ: Այն այժմ UNEP DTIE-ի OzonAction Աջակցություն իրականացմանը ծրագրի մասն է կազմում և ներառում է հետևյալ 12 անդամ երկրները. Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Վրաստան, Ղրղզստան, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Մոլդովա, Մոնտենեգրո, Սերբիա, Թուրքիա և Թուրքմենստան:

Անցումային տնտեսություն ունեցող երկրներն, իրենց ընտրությամբ, կարող են մասնակցել ցանցի որոշակի միջոցառումներին, եթե նրանք հոգում են իրենց մասնակցության ծախսերը: Այդ երկրները կարող են ֆինանսական աջակցություն ստանալ ENPI-ից կամ TAIEX-ից: Նախկինում ԵԿԱ ցանցի երկիր հանդիսացողներից մի քանիսն արդեն մուտք են գործել Եվրամիություն և վերադասակարգվել որպես Հոդված 2-ի երկրներ: Ուստի այժմ նրանք այլևս չեն կարող հավակնել Բազմակողմանի հիմնադրամի կողմից ֆինանսավորմանը: Հետագայում թեկնածու երկրները (Խորվաթիա, ՆՀՀ Մակեդոնիա, Թուրքիա) և հնարավոր թեկնածու երկրները (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա) կարող են միանալ նրանց:

Ցանցին աջակցում են նաև այնպիսի երկկողմանի գործընկերներ, ինչպիսիք են Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիան, Լեհաստանը, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները` ներառյալ Եվրոպական հանձնաժողովը, Համաշխարհային մաքսային կազմակերպությունը և նրա RILO դրասենյակները, Հարավ-Արևմտյան համագործակցության նախաձեռնությունը, Շրջակա միջավայրի հետազոտության գործակալությունը, Սառնարանների միջազգային ինստիտուտը, Օդորակման և սառնարանային ոլորտի եվրոպական ասոցիացիան, Կանաչ մաքսատան գործընկերները, իսկ վերջերս նաև ԵԱՀԿ-ն  և Առևտրի և զարգացման ՄԱԿ-ի համաժողովը: Ցանցի հանդիպումներն անցկացվում են Բազմակողմանի հիմնադրամի և Օզոնի քարտուղարությունների, ինչպես նաև իրականացնող գործակալությունների` ՄԱԶԾ-ի, ՄԱԱԶԾ-ի և Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությամբ:   



Վերադառնալ